Գլխավոր \ Ծովինար Բարխուդարյան

Ծովինար Բարխուդարյան

Ծովինար Սամվելի Բարխուդարյան

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին,Ստեփանակերտում: 1998 թվականին ավարտել է  Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: 2006 թվականին ավարտել  է ուսումը՝մագիստրի գիտական աստիճանով:

Հեռուստատեսային գործունեությունն սկսել է  «Կարկաչ» մանկապատանեկան ծրագրից, ապա վարում էր «Սանդղակ» երիտասարդական ծրագիրը: Որպես խմբագիր աշխատելէ  Արցախի հանրային հեռուստատեսության լրատվական բաժնում, ապա՝  հեղինակել «Կարկաչ» մանկապատանեկան ծրագիրը: 2002 թվականից վարում է  հեռուստատեսության լրատվական ծրագիրը:

Արցախի հեռուստատեսության  25-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 դուստր