Գլխավոր \ Սլավիկ Ստեփանյան

Սլավիկ Ստեփանյան

Սլավիկ Վարդանի Ստեփանյան


   Ծնվել է 1957թ. հուլիսի 27-ին, Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլի քաղաքում:
 1964թ. ընդունվել և 1974թ. ավարտել է տեղի ռուսական միջնակարգ դպրոցը:
 1980թ. ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետը: 
Երիտասարդ մասնագետների տեղաբաշխման ուղեգրով 1980-1982թթ.. աշխատել է Արևելա-ղազախական մարզային հեռուստատեսությունում` որպես ավագ ինժեներ:
1983թ. մարտին ընդունվել է աշխատանքի Լեռնային Ղարաբաղի մարզային ռադիոյում` որպես ինժեներ: 
1984թ. նշանակվել է ռադիոյի տեղամասի պետ: 
1986թ. Մոսկվայում ավարտել է հեռուստատեսության և ռադիոյի աշխատողների որակավորման բարձրացման Համամիութենական ինստիտուտը:
 1987թ. դեկտեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ հեռուստառադիոկենտրոնի տնօրեն և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև հեռուստառադիոկենտրոնի լուծարումը /1995թ./:
 2013թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով: Ամուսնացած է, ունի որդի, դուստր և 4 թոռ: Ներկայումս ԼՂՀ <<Հանրային հեռուստառադիոընկերություն>> ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալն է: