Հաղորդումներ

Ստեփանակերտը 88 տարեկան է

2012-02-06 18:02:00

 

88 տարի առաջ, 1923    թվականին, Լեռնային  Ղարաբաղի   մարզկոմի    ժամանակավոր    նախագահության որոշմամբ` մարզի  կենտրոնը  Շուշիից  տեղափոխվեց Վարարակն, որի կենսագությունը սկսվում է 5-րդ դարից, 490 թվականից: Այդ տխրահռչակ տարիներին այս քայլը Արցախում տարվող հակահայկական քաղաքականության հերթական դրսեւորումն էր. խնդիր էր դրված վերջնականապես հայաթափել Շուշին` զրկելով նրան վարչական կենտրոնի կարգավիճակից եւ այնտեղ ամրապնդելով մահմեդական տարրը: Իսկ որպես արդեն մասնատված Լեռնային Ղարաբաղի վարչական կենտրոն  առանձնացվեց փոքրիկ ու անշուք մի ավան` հենց նույն Շուշիի բարձունքի ստորոտում:   Նույն թվականին    Բաքվի  26   կոմիսարների  սպանության   5-րդ   տարելիցի   առթիվ հրավիրված հանրահավաքում  որոշվում է այդ ավանը անվանակոչել Ստեփանակերտ` ի պատիվ  Ստեփան  Շահումյանի:  Ու կրկին իրենն ասաց հայի կառուցող էությունը. տարիների հետ անշուք ավանը ընդարձակվեց, մեծացավ: Իսկ մերօրյա Ստեփանակերտն էլ դարերի խորքից եկող այդ  արժեքների կրողն է, ու որպես ասվածի ապացույց` արդեն հերթական անգամ Արցախում նշում ենք մայրաքաղաքի օրը: Այս տոնը ստեփանակերտցիների առօրյա մուտք գործեց մի փոքր վախվորած, մի փոքր կասկածանքներով, բայց աստիճանաբար դարձավ մայրաքաղաքի դիմագծի կարեւոր, կարծես` մինչ այդ պակասող  բաղադրիչը,  միաժամանակ նաեւ` տարվա ընթացքում արածն ու չարածը ի մի բերելու եւս մեկ առիթ: 

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ