Գլխավոր \ Նվարդ Ալեքսանյան

Նվարդ Ալեքսանյան

Նվարդ Անդրանիկի Ալեքսանյան


 ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստ,ԼՂՀ գրողների միության անդամ: Ծնվել է Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: 
1980թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: 
Առաջին աշխատատեղը ԼՂԻՄ մշակույթի վարչության գիտամեթոդական կենտրոնն էր, իսկ 1988-ից Արցախի նորաբաց հեռուստատեսության լրագրողներից էր: 
1993 թվականից առ այսօր աշխատում է Արցախի հանրային ռադիոյում: 
2012թ. Ստեփանակերտում լույս է տեսել նրա պատմվածքների, գրականության մշակների հետ զրույցների, ավանդապատումների` ՙՀայացք ի ներս՚ ժողովածուն: 
2014թ. հրատարակված ՙՍպանված պատերազմը՚ գրքում թեմատիկ ակնարկաշարերի տեսքով խտացված է Արցախ աշխարհի վերջին տասնամյակների պատմությունը` ազգային ու մարդկային տառապանքի, ընդվզումի, հերոսականության, սիրո ու նվիրումի, ազատ ու խաղաղ արարման ձգտումների յուրովի դիտարկվող նրբերանգներով: 
Արժանացել է ՙԱզատ Արցախ՚ թերթի ՙՏարվա լավագույն լրագրող՚ մրցանակին, պարգևատրվել` ԼՂՀ ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով: