Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստ

2016-04-29 23:04:00

 


Այսօր կայացել է նաև հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի 3 հարցերը վերաբերում էին հանրային ծառյությունների, հեռուստատեսության, ռադիոյի և հեռահաղորդակցության կարգավորման ոլորտներին: 2009թ-ին ստեղծված ̎Ջրամատակարարում և ջրահեռացում̎ փակ բաժնետիրական ընկերությունը Ստեփանակերտից բացի գործունություն է իրականացնում հանրապետության շրջաններում: Հանձնաժողովի այսօր ընդունած որոշմամբ ընկերությունն ընդլայնել է ջրային համակարգի օգտագործման գործունեության աշխարհագրական տարածքը՝ ընդգրկելով Մարտունու շրջանի Մուշկապատ և Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքները: Հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել ̎Նեո̎ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը և ̎ ̎Արմինկո-NK̎ ընկերությանը Ստեփանակերտի տարածքում ռադիոհաղորդումների եթերային վերահեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին̎ 2010 թ-ի որոշումը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ