Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողություն

2015-12-26 21:12:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ մասնակցել Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ գործարանի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետորեն օգտագործել մեր հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը:Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ