Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահին

2019-03-15 16:03:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել "Հայաստան" համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ