Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է Եվրոպա կատարած այցի արդյունքները

2019-03-15 16:03:00

 


Ազգային ժողովի նախագահն այսօր լրագրողների հետ ամփոփել է Եվրոպա կատարած աշխատանքային այցը: Մասնակցելով Եվրախորհրդարանում կազմակերպված "Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները" համաժողովին՝ Աշոտ Ղուլյանը փաստել է, որ Ադրբեջանում առկա արմենոֆոբիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Խորհրդարանի ղեկավարը համոզված է, որ համաժողովից հետո եվրոպական կազմակերպությունները կավելացնեն ջանքերն այս ուղղությամբ: Ակտիվացնելով խորհրդարանական հարաբերությունները՝ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդեռլանդների, Եվրախորհրդարանի պատգամավորների ու Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի անդամների հետ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ