Գլխավոր \ Լուրեր \ Հասարակություն

Լուրեր

Անվտանգ սնունդ, առողջ սերունդ. այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

2019-03-15 16:03:00

 


Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ոլորտը մեր հանրապետությունում կարգավորվում է համապատասխան օրենքներով ու դրանցից բխող կարգերով: Ոլորտի պատասխանատուները, սակայն, համոզված են, եթե անմիջական սպառողն անտարբեր լինի իր իրավունքների պաշտպանության հարցում, չահազանգի խախտումներ հանդիպելիս, դժվար է միայն պատկան մարմինների ստուգայցերի արդյունքում բոլոր խնդիրները կարգավորել: Պատահական չէ, որ օրվան նվիրված միջոցառումների հիմնական նպատակը իրազեկումն էր՝ ամենատարբեր թիրախ խմբերի հաշվարկով: Այս տարվա նշանաբանն է՝ "Անվտանգ սնունդ, առողջ սերունդ":
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ