Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում

2019-02-11 17:02:00

 


Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում "The HALO Trust" միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ Ֆոլին և ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին:
Չարլզ Ֆոլն իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության և հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական ականազերծման աշխատանքների գործունեությանն աջակցելու համար: Նա Մասիս Մայիլյանին է ներկայացրել այդ պաշտոնում իրեն փոխարինած Ասքանազ Համբարձումյանին:
Կողմերը քննարկել են Արցախում "The HALO Trust" կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսվող ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել "The HALO Trust"-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայքլ Նյուտոնը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ