Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

2019-02-09 19:02:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ