Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ

2019-02-05 20:02:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ նշելով Թալիշի վերականգնման ծրագրի կարեւորությունը մեր երկրի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ