Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին

2018-10-11 21:10:00

 

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր   ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում կարևորելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  առաքելությունը Արցախի Հանրապետությունում: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ առկա լիազորությունների շրջանակում Արցախի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  Ստեփանակերտի գրասենյակի  հետ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր գոհունակությունն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետական նախարարին ներկայացնելով առաքելության կողմից  առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ