Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը

2018-10-10 19:10:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: 
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարեւորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ