Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 9 դեպք

2018-07-12 19:07:00

 


2018թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 9 դեպք, որից 6-ը՝ Ասկերանի շրջանում: Առաջին դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանում ապրիլի 21-ին: Մեր երկրում բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում բուժօգնությունը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Հորդորելով բնակչությանը առավել զգոն լինել` առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բուժհիմնարկները ապահովված են հակաօձային շիճուկով:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ