Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «HALO Trust» կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին

2018-05-16 21:05:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է "HALO Trust" կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ "HALO Trust" կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ