Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Մասիս Մայիլյանն ընդունել է Ջեյմս Կովանին

2018-05-16 21:05:00

 

"HALO Trust" միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին ընդունել է  նաև արտաքին գործերի նախարար  Մասիս Մայիլյանը։  Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, սույն թվականի մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել Արցախում "HALO Trust"-ի հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող հումանիտար ականա-զերծման աշխատանքները: Հանդիպմանը ներկա էին նաև "HALO Trust"-ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ