Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի կոտորածների վերաբերյալ

2018-04-16 20:04:00

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի արտաքին գործերի նախարարության  մեկնաբանությունը Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտգործնախարարության թվիթերյան էջից: Հրապարակված տեքստում, մասնավորապես ընդգծվում է  փաստը, որ ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։ Մարաղայի  ոճրագործության նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը և զրկել իրենց հայրենիքից` Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության էթնիկ զտման և ահաբեկման ճանապարհով։  2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան, որն ուղեկցվում էր խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ պատերազմական հանցագործություններով, ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի մեթոդներն ու մոտեցումները մնացել են անփոփոխ:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ