Գլխավոր \ Լուրեր \ Օր լրատվական

Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամներին

2018-04-16 20:04:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամներին: 
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են միջոցառման կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: 
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել այստեղ նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով բնական գիտությունների զարգացման կարեւորությունը մեր երկրի համար:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ