Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների

2018-04-16 19:04:00

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ եւ տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հեռահաղորդագրության եւ տեղեկատվական ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու առաջատար լրատվական ընկերությունների հետ Արցախի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա` հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ