Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանն Արաքսավանում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ

2018-04-13 21:04:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ այն մեր երկրի տնտեսության ավանդական ճյուղերից է` ոլորտում երիտասարդ ներուժի ներգրավումը համարելով գյուղատնտեսության շարունակական զարգացման ապահովման կարեւոր հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ