Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Տոնական համերգ` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

2018-02-13 21:02:00

 


Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, այսօր տոնական համերգ է կազմակերպվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Այն սկսվեց՝ Իրինա Փիրումյանի "Վերադարձիր" երգով, ստեղծագործություն, որն ուղեկցում էր մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում երթով անցնող ցուցարարներին: Այնուհետև բեմ բարձրացան ազատ Արցախի մատաղ սերնդի ներկայացուցիչները, ում համար պապերն ու հայրերը` երբեմն նաև կյանքի գնով, հայրենիք են պահել: Համերգին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շարժման առաջամարտիկներ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ