Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Ազատամարտիկ Արամ Զաքարյանն այսօր կդառնար 50 տարեկան

2018-02-09 20:02:00

 


Արցախի ազատությունը ձեռք բերվեց միահամուռ ուժով. բանվորից մինչև մտավորական, մանուկից մինչև ալեհեր ծերունի: Բոլորը մեկ նպատակ ունեին. ինչպես ասում են՝ մեկ մուրճով խփում էին նույն մեխին: Այդ օրերին Արցախում ապրող յուրաքանչյուր ոք կարծես ի վերուստ նախատեսված անելիք ուներ, որն էլ բերեց արցախյան շարժման, ապա ազատամարտի: Իսկ զոհասեղանին, ինչ խոսք, դրված էր ամենաթանկը՝ մարդկանց կյանքերը: Ոմանց հաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը, ոմանք էլ՝ ցավոք նահատակվեցին՝ պատգամելով մեզ ազատ ապրելու ձգտումը: ճիշտ է, ֆիզիկապես նրանք բացակայում են մեր շարքերից, բայց ահա հոգեպես՝ նրանք ոչ միայն մեզ հետ են, այլև ուղղորդում են կարծես կյանքի ճանապարհով:
Այսօր լրացավ արցախյան ազատամարտի նվիրյալ, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության կայացման գործընթացի մասնակից Արամ Զաքարյանի 50-ամյակը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ