Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Մասնագիտական կողմորոշման ծրագիրը շարունակվում է

2018-01-18 20:01:00

 


Մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ հանրապետության 9-րդ դասարանի աշակերտների համար: Այն շարունակվում է կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ: Մասնակիցները այցելում են Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան և Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, հետևում ցուցադրական պարապմունքներին, ծանոթանում կրթօջախների պայմաններին: Մասնագիտական կողմնորոշման ծրագրին այսօր մասնակցել են Ասկերանի շրջանի Իվանյան, Նորագյուղ և Հովսեփավան գյուղերի դպրոցականները: Ծրագրին աջակցում է պաշտպանության նախարարությունը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ