Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Երևանում շարունակվում են հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հանդիպումները

2017-12-26 20:12:00

 

Այսօր տեղի է ունեցել հայկական զույգ հանրապետությունների կարգավորող մարմինների  համատեղ նիստը, որի  ընթացքում ստորագրվել է 2018թ.  համատեղ աշխատանքային ծրագիրը: Աշխատանքային ծրագրում տեղ են գտել հետևյալ երեք ուղղությունները: Հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող օրենքներում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին օրենքների նախագծերի և իրավական ակտերի մշակում, փոխադարձ այցելություններ, վերապատրաստման դասընթացներ, սեմինար պարապմունքներ, համատեղ ուսումնասիրությունների, վարույթների, դիտանցումների և ստուգումների իրականացում և գործնական օժանդակության ցուցաբերում, փորձի փոխանակում: Նիստի  վերջում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով և շնորհակալագրերով:

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ