Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ու ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովների պատվիրակությունների հանդիպումը

2017-12-26 20:12:00

 

Երեկ տեղի է ունեցել  Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական ու ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովների պատվիրակությունների հանդիպումը: Հակոբ Ղահրամանյանը և Գագիկ Բունիաթյանը բարձր են գնահատել երկու գործընկեր հանձնաժողովների կատարած աշխատանքների արդյունքները և  2018 թվականի համար նշել նոր ուղղությունները`բնագավառի կարգավորող օրենսդրական ակտերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, փոխադարձ այցելություններ, վերապատրաստման դասընթացներ, սեմինար պարապմունքներ, համատեղ ուսումնասիրությունների, վարույթների, դիտանցումների և ստուգումների իրականացում ու  գործնական օժանդակության ցուցաբերում, փորձի փոխանակում:
Հանդիպման վերջում  ՀՀ  հեռուստատեսության և ռադիոյի ազգային  հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով և շնորհակալագրերով:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ