Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Աշխատանքային խորհրդակցություն օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ

2017-12-25 21:12:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են 2018թ. հանրապետությունում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,երկրի ղեկավարը կարեւորել է ծրագրերի համապարփակ մշակումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը՝ դրանք համարելով նախագծերի արդյունավետ իրականացման կարեւորագույն գրավականը:
Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ