Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Ընդունվել է 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը

2017-12-21 20:12:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ներկա է գտնվել Ազգային ժողովի լիագումար նիստի՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված մասին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին 2018 թվականի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելու համար՝ կարեւորելով տեղի ունեցած ակտիվ եւ բովանդակալից քննարկումները:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերը կանեն հնարավորը բյուջեի արդյունավետ կատարման ուղղությամբ:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ