Գլխավոր \ Լուրեր \ Սպորտ

Լուրեր

Եզրափակվեց պատանիների և աղջիկների միջև սեղանի թենիսի թիմային առաջնության հանրապետական փուլը

2017-12-20 20:12:00

 

Այսօր եզրափակվեց պատանիների և աղջիկների միջև սեղանի թենիսի թիմային առաջնության հանրապետական փուլը: Մրցապայքարը տևեց 3 օր "Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնում": Առաջնությանը մասնակցում էին մայրաքաղաքն ու հանրապետության բոլոր շրջանները.  8 թիմ՝ 32 մարզիկով: Տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց Մարտունու թիմը, 2-րդ տեղում՝ Ստեփանակերտի, իսկ 3-րդ հարթակը բաժին ընկավ Հադրութի դպրոցականներին: Աղջիկների մրցապայքարում լավագույնը Ստեփանակերտի թիմն էր, 2-րդ ու 3-րդ մրցանակային  հորիզոնականները համապատասխանաբար բաժին ընկավ Մարտունու և Ասկերանի դպրոցականներին: Բացի մրցանակային հարթակներ նվաճած թիմերից՝ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից ուշադրության արժանացան նաև  առաջնության լավագույն մասնակիցները: Տղաներից՝ Մարտունու թիմի անդամ Վահե Ջիվանյանն էր, աղջիկներից՝ Ստեփանակերտը ներկայացնող Յանա Պետրոսյանը: 

 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ