Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Առաջիկա օրերին արցախցի փոքրիկներին սպասվում է ամանորյա իսկական հեքիաթ

2017-12-19 20:12:00

 


Առաջիկա օրերին արցախցի փոքրիկներին սպասվում է ամանորյա իսկական հեքիաթ: Ստեփանակերտում է Հայաստանի Երգի պետական թատրոնը: Դեկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա Երգի պետական թատրոնի "Հեքիաթ" մանկական ինտերակտիվ մյուզիքլ ներկայացումը: Ամեն օր, ժամը 13-ին և 15-ին նախատեսվող ներկայացումը կարող են դիտել մայրաքաղաքի և շրջանների դպրոցականները: Ծրագիրն իրագործվում է կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Այն հովանավորում է "Բեյզ Մեթըլս" ընկերությունը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ