Գլխավոր \ Լուրեր \ Մշակույթ

Լուրեր

Ցուցահանդես՝ նվիրված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին

2017-12-18 21:12:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսԳարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Գարեգին Հովսեփյանը պատկանում է հայ ժողովրդի մեծերի շարքին եւ անգնահատելի ավանդ ունի բարդ պատմաաշխարհաքաղաքական ժամանակահատվածում Հայ Առաքելական եկեղեցու զորացման, սփյուռքում եկեղեցական ու հասարակական կյանքի զարգացման, հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ հավելելով, որ Արցախում հպարտ են այդպիսի հայրենակից ունենալու համար:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ