Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է

2017-11-13 20:11:00

 


1745թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում է ծնվել Վալենտին Հայուին, ով հայտնի մանկավարժ էր Փարիզում եւ Պետերբուրգում: Նա առավել մեծ ճանաչում է ստացել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար դպրոց հիմնադրելով և գրքեր տպագրելով: Այսօր էլ, Վալենտին Հայուից մոտ 300 տարի անց, տեսողական խնդիրներ ունեցողների գլխավոր առաջնահերթությունները, մեծ հաշվով, չեն փոխվել՝ կրթություն, ինտեգրում, զբաղվածություն: Իսկ Վալենտին Հայուի ծննդյան օրը՝ նոյեմբերի 13-ը, կույրերի միջազգային օր է հռչակվել՝ հիմքում ունենալով այս խնդիրների մասին ևս մեկ անգամ խոսելու, դրանց լուծման համար պետական և հասարակական հատվածների ջանքերի համախմբման գաղափարը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ