Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

2017-11-09 20:11:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված շրջաններում շինարարության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է աշխատանքների բարձր որակի, շինարարական չափորոշիչների եւ շենքերի ճարտարապետական տեսքի պահպանումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ