Գլխավոր \ Լուրեր \ Կրթություն

Լուրեր

Մայր բուհում հյուրընկալել են

2017-10-12 20:10:00

 


Անելիքներին համապատասխան՝ համախմբվում են ուժերը: Մի քանի ամսվա պատմություն ունի "The Armenian Interest" կազմակերպությունը: Նախաձեռնության հեղինակներն ու իրականացնողները` երիտասարդ գիտնականներ են, ուսումնասիրությունների և հետազոտությունների շրջանակը՝ ժամանակակից մարտահրավերներն ու դրանց պրոյեկտումը՝ հայկական աշխարհի շահերի ու հետաքրքրությունների հաշվառումով: Օրերս կազմակերպության ներկայացուցչական պատվիրակությունն Արցախում էր: Առիթը` Մայր Բուհի ուսանողների համար դասախոսություններով հանդես գալն էր: Հեռակա նպատակը՝ նաև Արցախից երիտասարդ կադրերով համալրել արագ փոփոխվող աշխարհում հայկական շահերը ներկայացնողների և պաշտպանողների շարքերը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ