Հանրապետության ցանքատարածություններում այսօրվա դրությամբ ընթացքի մեջ է եգիպտացորենի բերքահավաքը: Հնձի աշխատանքներն արդեն կիսվել են. անջրդի տարածքներում բերքատվությունը հեկտարից կազմում է 40-45ց, իսկ ջրարբի ցանքատարածություններում այն գերազանցում է 70 ց-ի սահմանը: "Արդյունքները գոհացուցիչ են, եթե հաշվի առնենք այս տարվա կարկտի հասցրած վնասները",- ընդգծում է Արցախի գյուղոլորտի պատասխանատուն: Արամ Մխոյանն այսօր Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքապատկան հողատարածքներում հետևել է եգիպտացորենի բերքահավաքի աշխատանքներին: