Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Խորհրդակցություն Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում

2017-07-27 21:07:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի շրջակայքում խորհրդակցություն է հրավիրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցմանը մասնակցող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շահումյանի եւ Մարտակերտի շրջվարչակազմերի ու "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ռազմավարական կարեւոր այս նախագիծը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ