Գլխավոր \ Լուրեր \ Լրատվություն

Լուրեր

Համայնքային կենտրոնի և բուժկետի բացման հանդիսավոր արարողություն Գառնաքար գյուղում

2017-07-21 22:07:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, "Հայրենիք" միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգեւատրել է "Երախտագիտություն" մեդալով՝ բարձր գնահատելով նրա եւ միության հայրենանվեր գործունեությունը:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ