Գլխավոր \ Լուրեր \ Քաղաքականություն

Լուրեր

Հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ

2017-04-28 21:04:00

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բուհի եւ Արցախի պետական համալսարանի համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման փոխգործակցությունը, հույս հայտնելով, որ երկու համալսարանների միջեւ կապերը հետեւողականորեն կամրապնդվեն ու կընդլայնվեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Մեկնաբանություններ (0)

 

Մեկնաբանելու համար մուտք գործեք համակարգ