Գլխավոր \ Արթուր Ներսիսյան

Արթուր Ներսիսյան

Արթուր Վեսմիրի Ներսիսյան

 Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն: Ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտ քաղաքում:
 1980 ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 
1981 թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 
1985 թ. հոկտեմբերից մինչև 1987 թ. մայիս ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի շարքերում:
 1988 թ. մայիսից մինչև 2005թ. սեպտեմբեր աշխատել է հեռուստատեսությունում` որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր: 
Հեղինակ է մի շարք հեռուստաֆիլմերի և հաղորդումների:
 2005 թ. սեպտեմբերից մինչև 2006թ. նոյեմբեր աշխատել է ″Արվարդ″ ՓԲԸ-ում` որպես գործադիր տնօրեն: 
2007 թ. հունվարից մինչև 2011թ. մարտը աշխատել է ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերությունում″ ՓԲԸ-ում որպես ծրագրերի տնօրեն: 
2011 թ. ապրիլին նշանակվել է ԼՂՀ ″Հանրային հեռուստառադիոընկերության″ գործադիր տնօրեն: 
Պարգևատրվել է ″Վաչագան Բարեպաշտ″ և ″Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին″ մեդալներով: 
Անկուսակցական է:
 Ունի երկու դուստր: