Գլխավոր \ Արմինե Հայրիյան

Արմինե Հայրիյան

Արմինե Վալերիի Հայրիյան 


Ծնվել է 1984թ Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ կրթություն է ստացել Ստեփանակերտ քաղաքի Ե. Չարենցի անվան N7 դպրոցում, ավարտել 2002 թվականին արծաթե մեդալով: Նույն տարում ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզուների բաժինը՝ անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագիտացմաբ:
 2003թ-ին աշխատանքի է անցել Արցախի Հանրային հեռուստատեսությունում նախ որպես Փակագծերը բացենք հաղորդման վարող, այնուհետև Լրատու ծրագրի հաղորդավար:
 2006-2007թթ վարել է Բարև հեռուստանախագիծը: 
Մամինֆո և Շինհարթակ հեռուստանախագծերի հեղինակն է: 
Վարել է Այսօր եթերում և Կլիպիճո ծրագրերը, իսկ 2013-ից առայսօր վարում է Երեկոն մեզ հետ հաղորդաշարը: 
2015թ-ին նշանակվել է ծրագրերի գլխավոր խմբագիր: Ամուսնացած է, ունի 2 զավակ: