Նախագահ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արթուր Մկրտչյանի հուշաքարին
2019-02-18 17:02:00
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն օրինակելի է համարել...
Նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ
2019-02-14 20:02:00
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ԱՀ դատախազության կոլեգիայի նիստին
2019-02-12 18:02:00
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018 թվականին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կատարված աշխատանքը...
Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է "Մայրենիի օր": Արդեն 14 տարի է` Արցախում նշվում է մայրենիի օրը և տոնի կապակցությամբ հանրապետության բոլոր դպրոցներում ացկացվում են միջոցառումներ: Այսօր մայրաքաղաքի Մաշտոցի անվան...
Ստեփանակերտում մեկնարկում է բնակարանային խոշոր ծրագիր. 500 նորակառույց մայրաքաղաքի Թումանյան և Տիգրան Մեծի փողոցներում: Կառավարությունը հայտարարել է, որ դրանք կլինեն ավելի մատչելի և, ըստ այդմ, հասանելի միջին եկամտով ընտանիքների համար...
Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության այս տարվա ծրագրում ներառված է նաև անտառային միջոցառումներ. այդ շրջանակում նախատեսված է ծառատունկ և տնկարանի հիմնում: Իրականացնողը...
Հաղորդաշարի հյուրն է Արցախի հանրապետության սոցիալական ապահովության և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վարդան Աբրահամյանը:
1988թ. փետրվարի 22-ին Աղդամից տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ հարձակվել են Ասկերանի վրա: Ասկերանցիների և մոտակա գյուղերից օգնության հասած քաջերի շնորհիվ հաջողվել է հրոսակներին հետ շպրտել և կանխել արյունահեղությունը: Դա եղել է հայերիս ահաբեկելու, Արցախյան շարժումը բռնությամբ ճնշելու առաջին փորձը: